Գերմանիայի կառավարությունը հայտարարել է իրաքյան քրդերին զենք մատակարարելու պատրաստակամության մասին: Վերջինները պայքարում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների դեմ:

Ռազմական օգնության տրամադրմանը Բեռլինը հատուկ ուշադրություն է դարձնելու եւ «բոլոր մանրուքները» համաձայնեցնելու է եվրոպական եւ միջազգային այլ գործընկերների հետ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:

«Իսլամական պետությունը» բարբարոսական մեթոդներով է պատերազմում, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար»,- հայտարարել է նախարարը:

Գերմանական դիվանագիտության ղեկավարի խոսքով, Իրաքի իրադարձությունները չեն կարող ոչ ոքի անտարբեր թողնել Գերմանիայում եւ Եվրոպայում: Նա նաեւ հավելել է, որ եթե համաշխարհային հանրությունը ոչ մի միջոց չձեռնարկի, կարող է բորբոքվել Միջին Արեւելքի ամբողջ տարածաշրջանը:

Իրաքին զենք մատակարարելու մասին որոշումն ընդունվել է օգոստոսի 20-ին կայացած կառավարության նիստում:

Deutsche Welle-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները համաձայնել էին Իրաքին մարդասիրական օգնություն եւ զենք մատակարարել: