«Միջազգային ճգնաժամային խումբ» (International Crisis Group) հասարակական կազմակերպությունը զեկույց է հրապարակել «Ճանաչման բեռը» անունով, որտեղ անդրադարձել է Ռուսաստանի կողմից Հարավային Օսիային հատկացվող օգնությանը:

Ըստ փաստաթղթի՝ 2008թ. օգոստոսից Ռուսաստանը Հարավային Օսիային հատկացրել է 840 մլն դոլար, այսինքն՝ 28 հազար դոլար ամեն մի բնակչի: Արեւմուտքը Վրաստանին նույն ժամանակահատվածում 4,5 մլրդ դոլար է հատկացրել, մոտ 1200 դոլար ամեն մի բնակչին, հաղորդում է NEWSru.com-ը:

Սակայն, ըստ զեկույցի հեղինակների, չնայած զգալի օգնությանը, Հարավային Օսիայի վերականգնողական աշխատանքները շատ դանդաղ են ընթանում: Առայժմ վերականգնվել են 385 վարչական շենքեր, նաեւ դպրոցներ, մանկապարտեզներ, մայրաքաղաքի հիվանդանոցը: Մասնավոր բնակհատվածը դեռ ավերակների մեջ է: