ՀՀ անձնագրի ստացման հեշտացված կարգը կտարածվի նաեւ Իրաքի հայերի վրա: Այս մասին կառավարության օգոստոսի 21-ի նիստում հայտնել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա նշել է, որ եթե նախկինում հայկական անձնագիրը Հայաստանից դուրս (դիվանագիտական առաքելություններում) կարող էին ստանալ Սիրիայի եւ Լիբանանի հայերը, որոնք դիմում են ներկայացրել մինչեւն 2014թ. սեպտեմբերի 1-ը, ապա այժմ ժամկետը երկարացվել է եւ տարածվում է նաեւ Իրաքի հայերի վրա:

Նշենք, կառավարությունը նաեւ Իրաքի եզդիներին օգնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջոցով եզդիներին  100 հազար դոլարի օգնություն կտրվի: Քոչարյանը նշել է, որ ավելի վաղ որոշվել էր հատկացնել 50 հազար, բայց քննարկումներից հետո գումարը կրկնապատկվել է: