Բելառուսի եւ Ուկրաինայի միջեւ փոխադարձ առեւտրի հետ կապված իրավիճակը կարգավորվել է այդ ոլորտի մի շարք սահմանափակումներ վերացնելուց հետո, հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ի արտաքին տնտեսական դեպարտամենտի տնօրեն Իգոր Նազարուկը:

«Մենք դիտարկում ենք  իրավիճակը, եւ տվյալները վկայում են, որ կոնֆլիկտն ավարտված է», - նրա խոսքերն է մեջբերում vesti.ua-ը

Նազարուկը նշել է, որ Բելառուսի կողմից Ուկրաինայից ներմուծումը լիցենզավորելու նպատակը շուկայում կարգուկանոն հաստատելն է:  Նա հույս է հայտնել, որ հետագայում Ուկրաինայի հետ փոխադարձ պահանջները կլուծվեն բանակցությունների օգնությամբ: 

«Այժմ գների ձեւավորումը կանոնավորվում է: Երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում կան հստակ մեսիջներ. Եթե մենք փոխադարձ պահանջներ ունենանք, դրանք կլուծենք խորհրդակցություններով՝ մեր գործողությունները գործընկերոջ դեմ չուղղելով », - ասել է նա:

Հիշեցնենք, օգոստոսի 5-ին Ուկրաինայի միջազգային առեւտրի միջգերատեսչական հանձնաժողովը որոշել էր օգոստոսի 19-ից չեղյալ հայտարարել Բելառուսից ներմուծվող մի շարք ապրանքներից գանձվող հատուկ հարկերը, որոնք Ուկրաինան ներմուծել էր՝ ի պատասխան ՄՄ-ի սահմաններից դուրս մի շարք ապրանքների լիցենզավորմանը: 

Իր հերթին Բելառուսը օգոստոսի 19-ից չեղյալ է հայտարարել ուկրաինական ապրանքների ներմուծման լիցենզավորումը: