ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը զինված հակամարտության մասնակիցներին հիշեցրել է զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների անվտանգության ապահովման մասին՝ միջազգային հումանիտար իրավունքի դրույթներին համապտասխան: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Իրաքում իսլամիստների կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլի սպանության կապակցությամբ:
«Միջազգային հումանիտար իրավունքի համաձայն, լրագրողները, զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցները եւ դրանց հետ կապված աշխատակազմը , ովքեր զինված հակամարտությունների գոտիներում վտանգավոր գործողումների մեջ են գտնվում, որպես կանոն, համարվում են քաղաքացիական անձինք եւ պետք է պաշտպանված լինեն», - շարադրված է փաստաթղթում: Այդ կապակցությամբ, ԱԽ-ի անդամները ընդգծել են, որ «զինված հակամարտության բոլոր կողմերը պետք է լիովին հարգեն միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում իրենց պարտավորությունները, այդ թվում՝ քաղաքացիական անձանց վերաբերյալ», - հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Օգոստոսի 19-ին Իրաքում եւ Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը համացանցում տարածել էր Ջեյմս Ֆոուլի սպանության տեսանյութը, որի իսկությունը հաստատվել էր ամերիկյան հետախուզության կողմից:





























