Եգիպտոսը համաձայնվել է Գազայի բնակիչների համար իրանական հումանիտար օգնության առաքմանը: «Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ մատակարարումները կիրականցվեն «Ռաֆտահ» անցակետով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հայտնի է, որ բեռը երկար ժամանակ գտնվել է Եգիպտոսի տարածքում: Ինչպես նշում է գործակալությունը, Կարմիր մահիկի իրանական հանրությունը Գազայի բնակիչների համար հավաքել եւ պատրաստել է 100 տոննայից ավել կշռող հումանիտար օգնության եւս մեկ խմբաքանակ: