Իրաքում ՄԱԿ-ի ներկայացուցիչը կոչ է արել փրկել երկրի թուրքմենական համայնքին, որին սպառնում են «Իսլամական պետության» ջիհադիստները:
Նիկոլայ Մլադենովը հայտարարել է, որ իր տվյալներով՝ Ամերլի քաղաքը, որտեղ ապրում է թուրքմենական համայնքը, շրջափակված է սուննի գրոհայինների կողմից, եւ այնտեղ արդեն երկու ամիս է ջուր եւ սնունդ չի մտնում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա դիմել է իրաքյան կառավարության դաշնակիցներին՝ կոչ անելով ազատել այդ քաղաքի բնակիչներին, որոնք, ըստ նրա, անտանելի տառապանքներ են կրում, եւ կանխել սպանդը:





























