Հոլիվուդի ավելի քան 190 ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան ու ստուդիայի ղեկավար Իսրայելի աջակցության միջնորդագիր են ստորագրել՝ դատապարտելով ՀԱՄԱՍ-ի գործողությունները: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «The Hollywood reporter»-ին:

«Անթույլատրելի է, որպեսզի ՀԱՄԱՍ-ը հրթիռների անձրեւ տեղա Իսրայելի քաղաքների վրա: Չի կարելի թույլ տալ մարդկանց պատանդ վերցնել: Հիվանդանոցները բուժման համար են, այլ ոչ թե զենք թաքցնելու: Դպրոցները կրթություն ստանալու համար են, այլ ոչ թե հրթիռ արձակելու: Երեխաները մեր հույսն են, այլ ոչ թե մարդկային վահանները»,- նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են Սիլվեսթեր Ստալոնեն, Առնոլդ Շվարցնեգերը, Ջոշ Չարլզը, Սեթ Ռոգենը, Ուիլյամ Ֆրիդկինը եւ շատ ուրիշներ: