Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Զոհերի կամ լուրջ վնասի մասին տեղեկություններ առայժմ չկան:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:20-ին: Էպիկենտրոնը գտնվել է Նապա շրջանի Ամերիքեն Քենյոն քաղաքից հյուսիս-արեւելք:
Էպիկենտրոնից 60 կմ հեռավորությամբ գտնվող Սան-Ֆրանցիսկոյի եւ 110 կմ հեռավորությամբ գտնվող Դեւիսի բնակիչները «Twitter»-ում հայտնել են զգալի ստորգետնյա ցնցումների մասին:





























