Ճապոնիայի Հիրոսիմա նահանգում սողանքների հետեւանքով զոհերի թիվը հասել է 77-ի, նրանցից յոթը ծանր վիճակում են: Այս մասին վկայում են Հրշեջ ծառայության վարչության ենթակայության ներքո գործող շտապօգնության ծառայության տվյալները:

Ավելի վաղ հաղորդվում էր 50 զոհի մասին, եւս 38-ն անհետ կորած են համարվում: Զոհերի թվում են երկու երեխա՝ 3 եւ 11 տարեկան:

Սողանքի հետեւանքով ամբողջությամբ կամ մասամբ ավերվել է 102 բնակելի տուն, մասամբ ջրի տակ են հայտնվել 68 բնակարաններ: Ավելի քան 1500 տուն մի քանի օր մնացել է առանց էլեկտրականության: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, Հիրոսիմա քաղաքի տարհանման կենտրոններում այս պահին շուրջ 1600 մարդ կա:

Աղետի վայրում աշխատում են 3.000 ոստիկաններ, զինծառայողներ, ինչպես նաեւ փրկարարներ Օսակո եւ Հյոգո նահանգներից:

Հիրոսիմայում տեղատարափ անձրեւները սկսվել են օգոստոսի 19-ի երեկոյան եւ շարունակվում են մի քանի օր: Տեղումների հաճախականությունը կազմում է ժամում 100 մմ: Օգոստոսի 20-ի առավոտյան Հիրոսիմայում անձրեւները հանգեցրել են ջրհեղեղների եւ սողանքների: