Լիբիայի ափերին նավի խորտակման հետեւանքով, հնարավոր է, 250 ներգաղթյալ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին:
«Մենք ենթադրում ենք, որ ջրի տակ շարունակում է մնալ ավելի քան 250 մարմին: Երբ մենք ջրի տակ սուզվեցինք, հայտնաբերեցինք, որ խորտակված նավը շատ ավելի մեծ է, քան ենթադրվում էր»,- նշել է ափի անվտանգության աշխատակիցը:
Ինքնաշեն փայտե նավակը խորտակվել է օգոստոսի 22-ին: Ափից մի քանի կիլոմետր հեռավորությամբ հայտնաբերվել են նավի մնացորդները: Փրկարարներին հաջողվել է 16 մարդ փրկել, նաեւ 15 մարմին են գտել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ անհետ կորած է համարվում 170 ապօրինի ներգաղթյալ:





























