Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի հյուսիսում հզոր երկրաշարժի հետեւանքով 87 մարդ է տուժել:

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Նապա քաղաքից 9 կմ հեռավորությամբ:

«Los Angeles Times»-ի լրագրող Ռայան Փարքերն իր «Twitter»-ում գրել է, որ տուժողները բժշկական օգնության են դիմել տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով: Երկու մեծահասակ եւ մեկ երեխա ծայրահեղ ծանր վիճակում են:

Մինչ այդ, «ABC» հեռուստաալիքը հաղորդում է, որ երկրաշարժը հանգեցրել է քաղաքի ենթակառույցների ոչնչացման, շուրջ 15.000 տուն մնացել է առանց էլեկտրականության: