Mukojima-Hyakkaen-ի այգիներում սեպտեմբերի 3-ին կմեկնարկի աշնանային ծաղիկերի փառատոնը՝ «ակի նո նանակուսան»: Տոնի ընթացքում այցելուները կարող են զբոսնել ճապոնական երեքնուկի զարմանալիորեն երկար նրբանցքով, հաղորդում է Travel-ը:

Այդ նույն ժամանակ այգիներում ծաղկում են այլ դասական աշնանային ծաղիկներ՝ կիկե (զանգակածաղիկ), սուսուկի (արծաթագույն խոտ), նադեսիկո (մեխակ), ֆուձիբակամա (չինական կանեփ):

Զբոսաշրջիկները կարող են հիանալ դրանցով, ինչպես նաեւ մասնակցել աշնանային թեյախմության հանդիսություններին եւ իկեբանայի (ծաղկեփնջեր կազմելու ճապոնական արվեստ) վարպետության դասերին:

Փառատոնը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 5-ը, այցելությունները անվճար են: