Արագ պատրաստման լափշա նախընտրող մարդկանց մոտ կարող են զարգանալ սրտի հիվանդություններ եւ շաքարախտ: Բացի այդ, նման մարդկանց մոտ բարձր է ուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը: Նման եզրահանգման են եկել Տեխասի հիվանդանոցի բժիշկները:
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ այն մարդիկ, ովքեր շաբաթական 2-3 անգամ սնվում են լափշայից պատրաստված կերակուրներով, այդ թվում՝ լափշայով պատրաստված ճապոնական ապուրով՝ ռամենով, կարդիոմետաբոլիկ (սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի) ախտանիշի զարգացման ավելի բարձր ռիսկ ունեն:
Քանի որ ճապոնական ապուրը առավել շատ օգտագործում են ասիական երկրների բնակիչները, հետազոտություն անցկացվել է Հարավային Կորեայում, որը արագ պատրաստման լափշայի օգտագործմամբ ամենաբարձր ցուցանիշն ունի աշխարհում: Վերջին շրջանում այս երկրում առողջության, մասնավորապես, սրտի հետ կապված հիվանդությունների աճ է նկատվում: Բացի այդ, ավելի շատ տարեց մարդիկ են տառապում ավելորդ քաշից: Լափշան, ինչպես եւ բազմաթիվ մշակված արտադրանքներ, մեծ քանակությամբ աղ են պարունակում, որի ավելցուկը, ինչպես հայտնի է, կարող է մեծացնել սրտային հիվանդությունների եւ ինսուլտի ռիսկը:
Լափշան պարունակում է նաեւ բիսֆենոլ А անունով քիմիական նյութը, որը խաթարում է հորմոնների, մասնավորապես՝ էսթրոգենի արտադրությունը, հաղորդում է FedPost.ru-ը:




























