Մեծ Բրիտանիայի բնակիչ Ալան Օթսը 120 կգ նիհարել է: Նիհարելու շարժառիթը դարձել է կնոջ կատակը: Կինն ամուսնուն համեմատել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոս Ջաբբա Հաթի հետ: Դա խիստ զայրացրել եւ վիրավորել է Ալան Օթսին:

Նա զայրույթը ցրելու համար գնացել է զբոսնելու, հետո սովորություն է դարձրել անընդհատ զբոսնելը, ավելի ուշ սկսել է զբաղվել վազքով եւ լողով, հայտնում է MyJjane-ը:

18 ամսվա ընթացքում 120 կգ նիհարելու շնորհիվ (210-ից մինչեւ 90)` բրիտանացին ոչ միայն լուծել է առողջական բազմաթիվ խնդիրներ, այլեւ հաղթել նիհարողների համար մի քանի մրցույթներում` բավական գումար շահելով: Գումարները նա տվել է կնոջը, որի շնորհիվ հասել է հաջողության: