Մարդիկ, ովքեր սիրում են կարդալ (ընդ որում՝ ոչ միայն քրեական խրոնիկա կամ սպորտային հանդիպումների հաշվետություններ), տարբերվում են նրանցից, ովքեր կարդալ չեն սիրում:
Հաճախ տարբերություններն ակնհայտ չեն, սակայն հոգեբանները (ինչպես նաեւ բժշկական ոլորտի նրանց մյուս գործընկերները) վաղուց պարզել են, որ կարդալն օգտակար է: Ինչո՞ւ:
1. Բառապաշարի ավելացում
Կարդալն ավելացնում է բառապաշարը: Ամեն ինչից բացի՝ կարդալը մարդուն ավելի գրագետ է դարձնում: Մի քանի հարյուր անգամ կարդալով բառը՝ դժվար է այն գրելիս ուղղագրական սխալներ թույլ տալ կամ արտասանելիս աղավաղել այն:
2. Մարդկանց հետ շփում
Կարդալ սիրող մարդկանց մեծամասնությունն աչքի է ընկնում հաղորդակցվելու կարողությամբ:
3. Վստահություն
Հայտնվելով իրավիճակում, որտեղ հարկավոր է ինչ-որ տեսակետ պաշտպանել, մարդը, ով շատ է կարդում, բոլորից արագ է հաղթահարում այն: Կրթվածությունն ու թեմայի իմացությունը մեզ ինքնավստահ են դարձնում:
4. Կարդալն օգնում է շեղվել
Այլ կերպ ասած՝ կարդալն օգնում է հաղթահարել սթրեսը: Շեղվելով՝ հեռանում ես հեղինակի երեւակայության աշխարհ, եւ սեփական խնդիրն արդեն այնքան էլ բարդ չի թվում: Հաճախ հոգեբանները կարդալ խորհուրդ են տալիս նրանց, ովքեր չափից ավելի շատ են կենտրոնացած որեւէ խնդրի վրա:
5. Կարդալը զարգացնում է հիշողությունը
Սյուժեին հետեւելու ձգտումն ինքնաբերաբար դառնում է բոլոր հերոսների անունները հիշելու փորձ, ինչն էլ բարելավում է հիշողությունը: Մենք մեծ թվով մանրամասներ ենք պատկերացնում, երբ գիրք ենք կարդում, ինչը նպաստում է հիշողության բարելավմանը, ինչպես նաեւ մտածողության զարգացմանը:




























