ԱՄՆ-ում Ֆորտ Լի ռազմաբազայում անհայտ անձը հրաձգություն է  իրականացրել:  Ֆորթ Լին գտնվում է Ռիչմոնդից 40 կմ հարավ (Վիրջինիա նահանգ): 

Հրամանատարությունը արգելել է տարածքից ելումուտը, անձնակազմին հանձնարարվել է, ըստ արձանագրության, ակտիվ միջոցառումներ ձեռնարկել:

Չորս հարկանի շենքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, տեղակայված է ռազմաբազայի շտաբ-բնակարանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: