«WhatsApp»-ն ամենատարածված մեսենջերներից մեկն է ամբողջ աշխարհում: Հիմա, թերեւս, դժվար է գտնել սմարթֆոնի մի օգտատիրոջ, ով չգիտի դրա գոյության մասին: Փետրվարից «Facebook»-ին պատկանող ընկերության գլխավոր տնօրենը շտապել է «Twitter»-ի իր էջում ներկայացնել ամսվա ընթացքում ակտիվ օգտատերերի թիվը 600 միլիոնի հասնելու լուրը:
Այս տարվա ապրիլին «WhatsApp» թիվը հասել էր կես միլիարդի, ինչը նշանակում է, որ 100 միլիոնով աճն ապահովվել է ընդամենը 4 ամսվա ընթացքում: Նա նաեւ հիշեցրել է, որ գրանցված օգտատերերի թիվն էապես տարբերվում է ակտիվների թվից, սակայն հստակ թիվ չի նշել: Այս մասին գրում է «Mobiletelefon.ru»-ն:
Նշենք, որ «WhatsApp»-ն արդեն լրջորեն առաջ է անցել մրցակիցներից՝ «WeChat»-ից (438 մլն) եւ «Viber»-ից (100 մլն): Այս տարեսկզբին Ռուսաստանում ծրագրից օգտվողների թիվն ամսական կազմում էր 10 մլն: Ակնհայտ է, որ այսօր թիվն այլ է: Այն հասանելի է «Android», «iOS», «Windows Phone», «BlackBerry OS» եւ անգամ «Symbian» հարթակներում:





























