Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մաքսային միություն-Ուկրաինա-ԵՄ ձեւաչափով հանդիպման ամփոփմամբ կարող է ընդունվել փաստաթուղթ, որի նախագիծը արդեն նախապատրաստվել է:

«Մենք ունենք եզրափակիչ փաստաթուղթ: Առաջարկում եմ այն քննարկել, մշակել եւ ստորագրել», - հայտնել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսը՝ որպես տանտեր, բոլոր պետությունների նախագահների եւ ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ներկա խորհրդակցության ընթացքը: