Պաղեստինի իշխանությունները հայտարարել են Իսրայելի հետ երկարատեւ հրադադար կնքելու մասին, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

«Երկարատեւ բանակցություններն ավարտվել են կրակի դադարեցման, շրջափակման վերացման եւ Գազայի պահանջների կատարման երաշխիքների  մասին համաձայնագրով»,-հայտարարել է պաշտոնյան:

Պաշտոնական Իսրայելից որեւէ մեկնաբանություն չի հնչել:

ՀԱՄԱՍ-ի առաջնորդի տեղակալ Իսմայիլ Հանիան նույնպես հայտարարել է ձեռք բերված պայմանավորվածության մասին, հաղորդում է Haatetz-ը:

Զինադադարի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերին: