Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՄՄ-Ուկրաինա-ԵՄ ձեւաչափով հանդիպման մասնակիցներին կոչ է արել ընդունել Դոնբասում իրավիճակի կարգավորման իր խաղաղության պլանը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «այդ պլանը այսօր էլ արդիական է, արյունահեղության դադարեցման եւ Դոնբասի հետհակամարտության ընթացքում վերականգնման ապահովման հնարավոր գործիք է»:

«Դրա հետ կապված ես կոչ եմ անում այսօրվա հանդիպման բոլոր մասնակիցներին քննարկել այդ պլանն ընդունելու հնարավորությունը որպես հիմք Դոնբասում իրավիճակի կարգավորման համար»,-ասել է Ուկրաինայի նախագահը: