Շախմատի Ռուի Լոպեսի հուշամրցաշարի 5-րդ տուրում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սեւ ֆիգուրներով պարտվել է Մալախովին: Այս տուրից հետո հայ գրոսմայստերը 3 միավորով կիսում է 3-5-րդ տեղերը:
Պարտություն է կրել նաեւ արդեն նախկին միանձնյա առաջատար Սալգադոն: Նրա մրցակիցը Չեպարինովն էր, որն էլ բարձրացել է առաջին տեղ: Առաջին հաղթանակն են տարել Կանդելարիոն ու Կրամլինգը: Մրցաշարը կավարտվի վաղը:
5-րդ տուր
Չեպարինով - Սալգադո 1-0
Կարուանա - Կանդելարիո 0-1
Մալախով - Սարգսյան 1-0
Կորի - Կրամլինգ 0-1
Մրցաշարային աղյուսակ
1. Չեպարինով 4
2. Սալգադո 3½
3. Կարուանա 3
4. Սարգսյան 3
5. Մալախով 3
6. Կրամլինգ 1½
7. Կանդելարիո 1
8. Կորի 1




























