Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին հրամանագիր է ստորագրել Ռուբեն Վարդազարյանին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը դադարեցրել է Վարդազարյանի` Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները:
Նշենք, որ Ժորա Վարդանյանի թոշակի գնալուց հետո խոսակցություններ կային, թե դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու է կամ Գագիկ Պողոսյանը, կամ Մնացական Մարտիրոսյանը, սակայն նախագահը նախապատվությունը տվեց Ռուբեն Վարդազարյանին:




























