Ուկրաինայի կառավարության աշխատակազմը Գերագույն ռադայի դիտարկմանն է ներկայացրել Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի չեղարկման եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղության վերականգման մասին օրինագիծը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է LIGA-ն:

Յացենյուկի կարծիքով, ՆԱՏՕ-ին անդամակցության հարցին վերադառնալու որոշումը ընդունվել է երեկ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի կողմից՝ նախագահ Պորոշենկոյի նախագահությամբ:

Բացի այդ, օրինագծի համաձայն, Ուկրաինայի հիմնական նպատակը Եվրամիության անդամակցելն է:

«Տվյալ օրենքը արգելում է ուկրաինական պետությանը ցանկացած այլ տնտեսական, քաղաքական կամ ռազմական միություններին անդամակցել, եթե դա հակասի Ուկրաինայի հիմնական նպատակին՝ Եվրամիոթւյան անդամակցությանը: Օրենքի ընդունումը նշանակում է, որ Ուկրաինան չի միանա նաեւ Մաքսային միությանը, ինչպես նաեւ տարբեր տեսակի այսպես կոչված միություններին, որոնք ըստ էության, ոչ այլ ինչ են, քան Ռուսաստանի Դաշնություն անվանումով Խորհրդային Միություն»:

Կառավարության աշխատակազմը խնդրում է նախագահին օրինագիծը անհետաձգելի դարձնել, քանի որ այն մշակվել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության կողմից, իսկ Գերագույն ռադային՝ անհապաղ դիտարկել: