«Ալագյազ» ուսումնավարժանքային համալիրում սկսվել են Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի եւ ՀՀ ՊՆ զինծառայողների զորավարժությունները:
ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ զորավարժություններին մասնակցում է 1500-ից ավելի զինծառայող, 300 միավոր ռազմական տեխնիկա: Զորավարժություններն ընթանում են գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանի հրամանատարությամբ, դրանք կտեւեն մինչեւ սեպտեմբերի 7-ը:
Զորավարժությունների բացման արարողությանը ՌԴ եւ ՀՀ օրհներգերի ներքո բարձրացվել են երկու պետությունների դրոշները:




























