Չինական Հայնան նահանգի Սանյա քաղաքում բացել են անմաքս առեւտրի կենտրոն, որին անմիջապես կնքել են՝ որպես աշխարհի ամենախոշոր duty free խանութը:

Առեւտրի կենտրոնն իր մեջ է ներառում 300 առեւտրային ապրանքանիշներ, այդ թվում՝ Chanel, Rolex եւ Prada: Խանութի մակերեսը կազմում է 92 հազա քառ.մ:

2011թ. Հայնան կղզում փորձնական գործարկվել էր ծրագիր՝ ուղղված զբոսաշրջիկների ներգրավմանը՝ կղզին հայտարարվել էր անմաքս առեւտրի գոտի:

Այսպիսով, Չինաստանի իշխանությունները ցանկանում են զբոսաշրջային հոսքերը Հոնկոնգից Մակաո կղզի-նահանգ վերակողմնորոշել: