Քալիֆորնիայի միջնակարգ դպրոցի երկու աշակերտներ մարիխուանայով թխվածքաբլիթ համտեսելուց հետո տեղափոխվել են հիվանդանոց: Թխվածքաբլիթը աշակերտներին վաճառել է նրանց համասարանցի աղջիկը:
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, Սան-Ֆրանցիսկոյից 17 կմ հյուսիս-արեւելքում տեղակայված Ռիչմոնդ քաղաքի «Դե Անզա» միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկը դասաժամի ընթացքում կորցրել է գիտակցությունը: Մնացած աշակերտների ինքնազգացողությունը վատացել է դասերից հետո:
Ոստիկանները ձերբակալել են կրթական հաստատության շենքում մարիխուանայով թվածքաբլիթ վաճառող 17-ամյա դպրոցականին: Նրան տեղափոխել են անչափահասների մեկուսարան, այժմ լուծվում է աղջկան դպրոցից հեռացնելու հարցը, հաղորդում է «Ռոսբալտը»:




























