Ավստրալիայի Քվինսլենդի Բոնդի համալսարանի գիտնականները հաշվել են, որ շնաձկները  տղամարդկանց ինն անգամ ավելի հաճախ են սպանում, քան կանանց : Տղամարդկանց բաժին է ընկնում շնաձկների հարձակումների 84%-ը եւ  զոհվելու դեպքերի  89%-ը, փոխանցում է Newsru.com-ը՝ վկայակոչելով The Telegraph-ը:

«Տղամարդիկ ջրում ավելի շատ են մնում եւ ավելի են վտանգի ենթարկվում», — խոստովանել է պրոֆեսոր Դերիլ Մակֆին:

Ամենաշատ զոհերը բաժին են ընկում Ավստրալիային, այստեղ երեք տասնամյակի ընթացքում գրանցվել է շնաձկների հարձակման 171 դեպք, որոնցից 32-ը մահացու ելք են ունեցել:  Հարավային ԱՖրիկայում շնաձկան կծելու 132 դեպք է եղել եւ 28 մահ, իսկ ԱՄՆ-ում՝ 769 կծելու դեպք եւ միայն 25 զոհ: 

Նշվում է, որ հենց սպիտակ շնաձկներն են ամենաշատը հարձակվում ողջ աշխարհում: