Գիտնականներին հաջողվել է վերծանել սուրճի հատիկների մեջ կոֆեինի սինթեզի համար պատասխանատու գեները:

Science ամսագիրը նշում է, որ գիտնականները նկարագրել են Canephora-ի՝ ռոբուստայի սեւամշակ գենոմի հաջորդականությունը:

Սուրճի եւ այլ բույսերի գենոմների համեմատական վերլուծություններ իրականացնելով, նրանք եզրահագնել են, որ սուրճը գեների մեծ հատիկներ ունի, որոնկ կապված են ալկալոիդների եւ ֆլավոնոիդների մշակման հետ:

Նաեւ բացահայտվել է, որ սուրճի կոֆեինի գեները նման են թեյի եւ կակաոյի կոֆեինի գեներին: Բնության մեջ այս բույսերին կոֆեինը անհրաժեշտ է միջատներից պաշտպանվելու համար: Ընդ որում, սուրճի պլանտացիները փոշոտող միջատները կրկին եւ կրկին վերադառնում են այդտեղ՝ կոֆեինից կախվածության մեջ ընկնելով, ինչպես դա տեղի է ունենում մարդկանց հետ, հաղորդում է «Ռոսբալտը»: