Ֆլորենցիայում սեպտեմբերի 6-ին եւ 7-ին պատմական ամենամյա լապտերների տոնն է նշվում: Այս թվերը համապատասխանում են Աստվածամոր ծննդյալ նախօրյակին:

Տոնը սկզբնավորվել է  17-րդ դարում: Այն ժամանակ շրջակա քաղաքների եւ գյուղերի բնակիչները սովորություն ունեին Ֆլորենցիա այցելել Կույս Մարիամի ծննդյան օրվա առթիվ, որին Իտալիայում մշտապես հատուկ երկրպագել են: Մարդկանց դուր էր գալիս այդ օրը տոնել Ֆլորենցիայի Ավետման հրապարակում, որը նվիրված է  Աստվածամորը:

Այս օրերին Ֆլորենցիան ողողում էին գեղջկուհիների ամբոխները՝ տոնի առթիվ իրենց լավագույն զգեստները հագած: Քաղաքացիները, կարծելով, որ գեղջկուհիները չափից դուրս ճոխ են հագնված, նրանց անվանում էին  «լոպտերիկներ» ՝ Rificolona, հայտնում է «Իրադարձությունների օրացույցը»:

Ի հիշատակ անցած օրերի՝ սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ավանդական տոնավաճառից հետո քաղաքում բազմամարդ երթ է կայանում՝ գույնզգույն թղթե լապտերներով, որոնց մեջ մոմեր են վառվում:

Մեկ այլ վարկածով՝ տոնը սկզբնավորվել է Սիենա Ֆլորենցիայի զորքերի հաղթական մուտքից հետո, որը տեղի է ունեցել 1555թ.:  Հաղթող ռազմիկները գրավյալ քաղաք էին մտել ճանապարհը ջահերով լուսավորելով:

Ինչեւէ, Ֆլորենցիայում լապտերների  տոնը մեծ տարածում ունի զբոսաշրջիկների շրջանում: Տեղացիներն ասում են, որ այդ օրերին քաղաք-թանգարանը կենդանանում է եւ հյուրերին ցուցադրում իրական դեմքը: