Ֆրանսիական Նիցայի քաղաքապետք Քրիստիան Էստրոզին դպրոցների աշխատանքի ռեժիմի բարեփոխումը շատ թանկարժեք է իր քաղաքի համար:
Ծախսերի փոխհատուցման համար նա որոշել է վաճառել պետական առանձնատունը:
Նախնական հաշվարկների համաձայն՝ բարեփոխման անցկացման ծախսերը ծայրահեղ կետի կհասնեն: Այս տարի դրա արժեքը կհասնի 3.9 մլն եվրոյի, հաջորդ ամիս՝ 5.4 մլն-ի:
Առանձնատան վաճառքը թույլ կտա փոխհատուցել նշված գումարի զգալի մասը: Փորձագետների գնահատականների համաձայն՝ անշարժ գույքի արժեքը կազմում է 2.7 մլն եվրո, հաղորդում է «Euromag»-ը՝ վկայակոչելով «Le Figaro»-ին:
Առանձնատունն իրենից ներկայացնում է 583 քառ. մետր մակերեսով տարածք: Պետությունը վարձակալել է այն 5169 եվրոյի դիմաց Նիցայի Ակադեմիայի ռեկտորի համար:
Անշարժ գույքի վաճառքը թույլ կտա քաղաքին հավելյալ միջոցներ ունենալ բարեփոխման իրականացման համար, իհարկե Ակադեմիայի ռեկտորը նոր բնակարան պետք է փնտրի:





























