Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Մարիուպոլին լրացուցիչ զորքեր են մոտեցվել:

«Մարիուպոլը եղել եւ կլինի ուկրաինական: Ներկայումս այն ամրապնդվում է: Այնտեղ են բերվել լրացուցիչ զորքեր, այդ թվում Ազգային գվարդիայի առաջին օպերատիվ բրիգադը»,-Facebook-ի իր էջում գրել է Ավակովը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով տեղի բնակիչներին, ներկայումս Մարիուպոլի արեւելյան արվարձաններում հրետակոծության ձայներ են լսվում: