Եվրահանձնաժողովը եվրոպացի ֆերմերին  30 մլն եվրո է հատկացրել ռուսական էմբարգոյի հետեւանքների դեմ պայքարի հավելյալ օգնության համար:

Հատկացված միջոցները կուղղվեն ռուսական շուկային այլընտրանք փնտրելուն, հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով «Liberation» թերթին:

Այդ միջոցները լրացնում են օգնությանը, որն արդեն օգոստոսին ստացել են մրգերի, բանջարեղենի եւ կաթնամթերքի արտադրողները(համապատասխանաբար 32.7 մլն եվրո, 124 մլն եվրո եւ 30 մլն եվրո):

2014թ.-ի օգոստոսի 7-ին Ռուսաստանի կառավարությունն ի պատասխան պատժամիջոցների հրապարակեց մթերքների ցուցակ, որոնց ներկրումը Ռուսաստան արգելված է: Դրանում ընդգրկվել են ապրանքներ ԱՄՆ-ից, Եվրամիությունից, Կանադայից, Ավստրալիայից եւ Նորվեգիայից: Սահմանափակումները մեկ տարի են գործելու: Իրականացման վերահսկողությունը Մաքսային դաշնային ծառայությունն է անցկացնելու: