Մեծ Բրիտանիան Շոտլանդիային առաջարկում է ավելի շատ ինքնավարություն՝ անկախությունից հրաժարվելու դիմաց: Այդ մասին հաղորդում է «Reuters»-ը՝ վկայակոչելով ֆինանսների բրիտանացի նախարար Ջորջ Օսբորնին:

«Առաջիկայում դուք կտեսնեք գործողությունների ծրագիր, որը Շոտլանդիային ավելի շատ իրավասություններ կտրամադրի»,- նշել է Օսբորնը: Ըստ նախարարի՝ խոսքը սոցիալական ապահովման եւ հարկերի գանձման ոլորտներում ինքնավարության մասին է, հաղորդում է «Gazeta.ru»-ն: