ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Չաք Հեյգելի Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում կայացել է նրա հանդիպումը Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ- Վրաստան երկկողմանի համագործակցության հարցեր եւ համաձայնեցրել են ապագայի ծրագրերը, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:
ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը եւս մեկ անգամ նշել է ԱՄՆ-ի եւ Վրաստանի գործընկերության կարեւորությունը եւ պատրաստականություն է հայտնել շարունակել համագործակցությունը Վրաստանի հետ պաշտպանության ոլորտում:
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն են դարձրել ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության նոր փաթեթի կարեւորությանը:
Ինչպես նշել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, փաթեթով նախատեսված ուղղությունների իրականացմամբ բարձրացվելու է Վրաստանի պաշտպանունակությունը եւ երկրի անվտանգությունը:
Չաք Հեյգելը խոստացել է Վրաստանին օգնել իրականցնել փաթեթով նախատեսված մեխանիզմները: Նա դրական է գնահատել Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանին տրամադրված համագործակցության փաթեթը:





























