Սեպտեմբերի 5-ին Յալգուջա պոլիգոնում(Քվեմո Քարթլի շրջան) անցկացվել են «Անվտանգ Կովկաս – 2014» միջազգային զորավարժանքներ, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Վրաստանի ՆԳՆ տեղեկությունների համաձայն՝ ուսումնավարժանքներին մասնակցել են Վրաստանի ՆԳՆ, Աշխատանքի նախարարության, Առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նապարարության, «ВР-BRIGGS»-ի եւ «Energy Invest»-ի կապալառուներ:
Ուսումնավարժանքների նպատակն է փրկարար ուժերի համակարգված աշխատանքի բարելավումը երկու երկների միջեւ համագործակցության եւ Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ մասշտաբային արտակարգ իրավիճակներում փոխօգնության հուշագրի շրջանակներում, ինչպես նաեւ համակարգված աշխատանքի եւ ցամաքում ու ծովում նավթի արտահոսքի համատեղ արձագանքման բարելավման ամար, որը ստորագրվել է «British Petrolium»-ի եւ Վրաստանի կառավարության միջեւ:





























