ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հետաձգել է միգրացիոն քաղաքականության բարեփոխումնը, որը պետք է առաջիկայում մեկնարկեր, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «BBC News»-ին:

 Հունիսին Օբաման խոստացավ փոխել վիզային կանոնները, որպեսզի բարձրացնի սահմանների անվտանգությունը եւ հնարավորություն տա ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալ 11 մլն անլեգալ միգրանտի, որոնք երկրում են գտնվում:

Այնուամենայնիվ, բարեփոխումների մեկնարկը որոշել են հետաձգել մինչեւ նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների  անցկացումը:

Խնդիրը կայանում է նրանում, որ ամերիկա-մեքսիկական սահմանն ամեն տարի հատում են տասնյակ հազարավոր անլեգալներ: Նրանց մեծ մասն անօթեւան երեխաներ են: Օբաման իրավիճակն անվանել է հումանիտար աղետ:

ԱՄՆ-ի նախագահն առաջին տարին չէ, որ փորձում է ստանալ Կոնգրեսի աջակցությունը, սակայն հանրապետական կուսակցությունը խոչընդոտում է նրա ծրագրերին: Սպիտակ տան ներկայացուցիչները շաբաթ հայտարարել են, որ հանրապետականները «շատ են բեւեռացնում հարցը», ինչը վնաս կբերի երկարաժամկետ հեռանկարում: Ընդ որում, լատինաամերիկյան հասարակությունը դժգոհությամբ է ընդունել բարեփոխման հետաձգումը: