Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ռազմական միություն կազմի ԱՄՆ-ի հետ՝ ՆԱՏՕ-ի շրջանակներից դուս: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Մեր ընդլայնված խնդիրը դաշնակիցներ որոնելն է, ուստի ԵՄ-ի հետ ասոցացումը պետք է լրացվի անդամության հստակ հեռանկարով, իսկ ԱՄՆ-ի հետ միության համաձայնագիր կնքվի ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս»,-ասել է Լուցենկոն:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ կառավարությունը Գերագույն Ռադայի քննարկմանն է ներկայացնում օրինագիծ, որը չեղյալ է հայտարարում Ուկրաինայի՝ ամեն տեսակ դաշինքներից դուրս լինելու կարգավիճակը եւ վերսկսում է ՆԱՏՕ-ին անդամագրվելու նրա իրավունքը: Ավելի ուշ այդ օրինագիծը հավանության էր արժանացել Գերագույն ռադայում:





























