ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ՝ կանադական «Toronto» ֆրեգատն ու իսպանական «Almirante Juan de Borbon» ֆրեգատը, սեպտեմբերի 6-ի երեկոյան մտել են Սեւ ծով, որտեղ կմասնակցեն միջազգային «Sea Breeze-2014» ուսումնավարժանքներին: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ռազմական-դիվանագիտական աղբյուրին:

Սեպտեմբերի 3-ին Սեւ ծով է մտել հյուսիսատլանտյան դաշինքի եւս երկու նավ՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռոս» ֆրեգատն ու ֆրանսիական « Commandant Birot » կորվետը:

«ՆԱՏՕ-ի ռազմանավերի անձնակազմերը սեպտեմբերի 8-10-ը Սեւ ծովում «Sea Breeze» ուսումնավարժանքներ կանցկացնեն: Սպասվում է, որ զորավարժություններին նշված չորս նավերից բացի կմասնակցեն նաեւ թուրքական «Aruj Rais» ֆրեգատը, Ռումինիայի «Ferdinand» նավն ու պարեկային «Սուխումի» պարեկային մոտորանավը»,- հավելել է աղբյուրը:

«Սեւ ծովի ավազանում գտնվելու ընթացքում ՆԱՏՕ-ի մեքենաները կարող են Կոստանցայի(Ռումինիա) եւ Օդեսայի նավահանգիստներ մտնել»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Ինչպես հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը հաղորդել է, որ միջազգային «Sea Breeze-2014» ուսումնավարժանքներին կմասնակցի ուկրաինական ՌԾՈւ 5 նավ եւ սպասարկող նավեր, ինչպես նաեւ Ուկրաինայի սահմանապահ ծառայության երկու նավ: Կմասնակցեն նաեւ ուկրաինական ՌԾՈւ-ի ծովային ավիացիայի ինքնաթիռներ եւ ուղղաթիռնռր: Ուկրաինական գերատեսչության տվյալների համաձայն՝ մի շարք երկրներ հետազոտողներ են ուղարկել՝ Վրաստանը, Նորվեգիան, Շվեդիան եւ Ֆրանսիան: