Մոսկվայում, ավելի քան 100 վարորդներ, որոնք զբաղվում են մասնավոր փոխադրումներով, մեծ ծեծկռտուք են սարքել ՄԿԱԴ-ի 14-րդ կմ-ի վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից պատմել են, որ ծեծկռտուքի հետեւանքով ձերբակալվել է ավելի քան 40 մարդ: Բացի այդ, 4 մարդ լուրջ վնասվածք է ստացել:
Իրավապահ մարմինների աղբյուրն հայտնել է, որ ծեծկռտուքին մասնակցել են էթնիկ երկու խմբավորումների ներկայացուցիչներ, ընդհանուր թվով 100 մարդ: Նրանք զբաղվում են մասնավոր փոխադրումներով «Սադովոդ» եւ թռչնի շուկաներում:
Նախնական տվյալներով՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել մեքենաների կայանման տեղի պատճառով: Ծեծկռտուքի ընթացքում օգտագործվել է սառը եւ տրավմատիկ զենք:
Հաղորդվում է, որ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել «Դեցին տաքսի» ընկերության վարորդների եւ անօրինական գործող վարորդների միջեւ:
«Անօրիանակն գործող վարորդները, ենթադրաբար տաջիկներ, սկսել են քարեր նետել «Դեղին տաքսի»-ի մեքենաների ուղղությամբ: Շուկայի անվտանգության ծառայությունը միջամտել է կոնֆլիկտին եւ դադարեցրել այն»,-պատմել է «Սադովոդ» շուկայի մամուլի քարտուղար Նադեժդա Սպիրիդոնովան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





























