Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարությունը սպառնացել է վնասազերծման կրակ արձակել Կիեւի կողմից սադրանքների դեպքում: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով ԴԺՀ պաշտպանության նախարար Վլադիմիր Կոնանովին:
«Ուժայինները շարունակում են կրակել մեր դիրքերի ուղղությամբ: Դատելով ամենից՝ Պորոշենկոն լիովին չի կառավարում իր զորքերը: Տեւական սադրանքների դեպքում ես ստիպված կլինեմ հրաման տալ, որպեսզի վնասազերծման կրակարձակեն»,- պատմել է Կոնոնովը:
Նրա խոսքով՝ Կիեւի համար հաշտության նպատակը զորքերի վերախմբավորումն է եւ աշխարհազորայիններին հարված հասցնելը:
Սեպտեմբերի 5-ին Մինսկում Կիեւի, ԵԱՀԿ-ի, ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի ներկայացուցիչների միջեւ կնքվեց Ուկրաինայում հրադադարի ռեժիմի մասին արձանագրություն: Սակայն սեպտեմբերի 7-ին ուժայիններն ու ռուսամետ ակտիվիստները հայտարարեցին, որ Ուկրաինայի արեւելքում ամենուրեք չէ, որ հրադադարը պաշտպանվում է:





























