Վրաստանի պաշտպանության նախարարությունը եւ Պենտագոնը քննարկում են Վրաստանի կողմից ամերիկյան ուղղաթիռներ գնելու հարցը: Անս մասին հայտնի է դարձել այսօր Թբիլիսիում ԱՄՆ պաշտպանության քարտուղար Չաք Հեյգելի եւ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հանդիպումից հետո:

«Ես ու նախարարը քննարկել են Վրաստանի համար անհրաժեշտ քայլերը ամերիկյան ռազմական ուղղաթիռներ ձեռք բերելու հարցում»,-ասել է Պենտագոնի ղեկավարրը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Թբիլիսիի հետ ռազմական ոլորտում:

ԱՄՆ ռազմական քարտուղար Չաք Հեյգելի պաշտոնական այցը Վրաստան սկսվել է սեպտեմբերի 6-ին: Թբիլիսիում Պենտագոնի ղեկավարը Վրաստանի ղեկավարության հետ քննարկում է ԱՄՆ-Վրաստան համագործակցությունը՝ Վրաստանի նոր կարգավիճակի («հատուկ գործընկեր») համատեքստում, որը Վրաստանն ստացել է ՆԱՏՕ-ի Ուելսում կայացած գագաթաժողովի ժամանակ: