Չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, Գերմանիայում արտահանման ծավալն առաջին անգամ գերազանցել է ամսական 100 մլրդ եվրոյի ցուցանիշը: Ընթացիկ տարվա հուլիսին գերմանացի արտահանողների եկամուտները կազմել են 101 մլրդ եվրո՝ 2013թ. հուլիսի համեմատ աճելով 8,5 տոկոսով եւ 4,7 տոկոսով՝  2014թ. հունիսի համեմատ: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով ԳԴՀ-ի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը: 

Եվրագոտուց դուրս ԵՄ երկրներ գերմանական արտահանման ծավալն աճել է  15,9 տոկոսով, եվրագոտու պետություններինը` 6,2 տոկոսով, իսկ մյուս պետություններինը` 7,2 տոկոսով: Արտահանման հատկապես բարձր աճ է գրանցվել մեքենաների ոլորտում:

 «Սա առանձին ամսվա ռեկորդ է», - ասվում է գերատեսչության հայտարարությունում: Ըստ վիճակագրության` հուլիսին արտահանման բարձ աճը կապված է 2014 թ. հարաբերականորեն ուշ ամառային արձակուրդների հետ