Ադրբեջանն ուսումնասիրում է իր նավթի մատակարարման տարբերակները Ուկրաինայի նավթավերամշակման գործարան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանին:

Նրա խոսքով՝ Ադրբեջանից նավթի մատակարարումների հարցը «կարճաժամկետ հեռանկարի խնդիր է»: Պրոդանը նշել է, որ ուկրաինական նավթավերամշակող գործարանների հզորությունն ամբողջությամբ չի օգտագործվում, ինչի հետ կապված «տեխնիկապես վերամշակման ծավալները կարելի է ավելացնել բավական օպերատիվ կերպով»:

Նախարարը համարում է, որ ադրբեջանական նավթի մատակարարումները կարելի է սկսել հաջորդ շաբաթից: Նա սակայն չի բացահայտել մատակարարման ծավալները: