Իրաքի Դուլիա քաղաքի վրա զինյալների հարձակման արդյունքում առնվազն 16 մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պաշտոնական տվյալներով՝ ծայրահեղականները երկու պայթուցիկ սարք է գործարկել, որոնցից մեկը աշխատել է անվտանգության ուժերի շտաբից ոչ հեռու:

Սա քաղաքի վրա հարձակման երկրորդ խոշոր հարձակումն է. քաղաքի գրավման նախորդ փորձը անհաջողությամբ է պսակվել:

Հաղորդվում է, որ այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի մարտական գործողությունների հետեւանքով 50 մարդ է տուժել:

Վերջին ժամանակներս Իրաքում անվտանգության ոլորտում խոշոր ճգնաժամ է դիտարկվում, որի հիմնական պատճառը ծայրահեղակաների, այդ թվում՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների գործունեության ակտիվացնումն է: Օգոստոս ամսվա ընթացքում արաբական այս պետությունում բռնությունների արդյունքում 1420 մարդ է զոհվել: