ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին չորեքշաբթի եւ հինգշաբթի կհանդիպի արաբական երկրների արտգործնախարարների հետ՝ «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ պայքարում ապագա կոալիցիոն ջանքերը քննարկելու նպատակով:
Daily star լիբանանյան թերթի փոխանցմամբ՝ բանակցությունները կընթանան Ջիդե սաուդյան քաղաքում: Ինչպես ակնկալվում է, դրանցում մասնակցություն կունենան Եգիպտոսի, Լիբանանաի, Հորդանանի, Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի. ԱՄԷ-ի, Օմանի, Սաուդյան Արաբիայի եւ Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 9-ին, ԱՄն պետքարտուղարը Իրաքում ազգային միասնության կառավարության ձեւավորումը անվանել է երկրի կյանքի կարեւոր փուլ եւ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ հաղթանակի համար անհրաժեշտ քայլ:





























