ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Բաղդադ Իրաքի նոր կառավարության անդամների հետ հանդիպելու:

Twitter-ի իր միկրոբլոգում Քերին գրել է , որ Իրաքը կարեւորագույն գործընկեր է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:

Իրաքը Քերիի մերձաավորարեւելյան  շրջագայության առաջին կանգառն է: Քերին փորձում է միավորել տարածաշրջանային ուժերը իսլամիստների դեմ պայքարելու համար:

Ըստ Մերձավոր Արեւելքում BBC-ի թղթակցի՝  ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Իրաքի նոր կառավարությունն ընդառաջի սուննիների եւ քրդերի պահանջներին՝ «Իսլամական պետության» դեմ հակամարտության գործում ջանքերը միավորելու համար, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սեպտեմբերի 8-ին Իրաքի խորհրդարանը հավանություն էր տվել վարչապետ Հեյդար Ալ-Աբադիի առաջարկած  կառավարության նոր կազմին: