Վենեսուելայում ամենամյա գնաճի մակարդակն ավելացել է մինչեւ 63.4%-ով՝ դառնալով ամենաբարձրը Լատինական Ամերիկայի երկրների շրջանում: Այս մասին ասված է երկրի Կենտրոնական բանկի զեկույցում:
Վենեսուելական տնտեսության թուլացումը զանգվածային բողոքի ակցիաների պատճառ է դարձել, որոնք երկրում անցկացվում են այս տարեսկզբից:
Վենեսուելայում այնպիսի կարեւոր ապրանքների դեֆիցիտ կա, ինչպիսիք են, օրինակ, ալյուրը, կաթը եւ զուգարանի թուղթը: Երկրի բազմաթիվ խանութներում մինչեւ հիմա դրանց պակասը կա:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ավելի վաղ բազմաթիվ վենեսուելացիներ Կենտրոնական բանկին մեղադրում էին, որ կառույցը քաղաքական դրդապատճառներով թաքցնում է գնաճի իրական չափերը:




























