Ֆրանսիական գինիների եւ թունդ ալկոհոլային խմիչքների արտահանումը 2014 թվականի առաջին կիսամյակում կտրուկ նվազել է՝ չինական շուկայում էլիտար ալկոհոլի պահանջարկի նվազման արդյունքում:

Պահանջարկի նվազումը նախ եւ առաջ կապված է չինական կառավարության ներդրած սահմանափակումների հետ, որոնք վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին թանկարժեք նվերներ մատուցելուն: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:

Ֆրանսիայի գինու եւ ալկոհոլային խմիչքներ արտահանողների միավորման տվյալների համաձայն՝ արտերկրում ալկոհոլի վաճառքի ծավալներն ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին նվազել են 7.3%-ով՝ մինչեւ 4.8 մլրդ եվրոյի չափով (6.2 մլրդ դոլար): Ընդ որում, դեպի Չինաստան արտահանումը կրճատվել է 30%-ով:

Թունդ ալկոհոլային խմիչքների արտահանման ընդհանուր ծավալները նվազել են 9%-ով՝ հիմնականում կոնյակի հանդեպ պահանջարկի կրճատման արդյունքում: Բոլորից շատ տուժել է Remy Cointreau ընկերությունը, որի շահույթում առյուծի բաժինն ապահավում է Remy Martin կոնյակի վաճառքը: Ֆինանսական անցյալ տարում ընկերության շահույթը կրճատվել է երկու անգամ:

Գինու արտահանումը հունվար-հունիսին կրճատվել է 7%-ով, քանի որ Բորդոյից էլիտար գինու պահանջարկի կտրուկ նվազումը (արտերկրում դրա վաճառքը նվազել է 28%-ով) փորձել են հարձել Շամպանից արտադրանքի մատակարարումների աճով: