Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Արեւմուտքի պատժամիջոցների պատասխան քայլերի փաթեթը պատրաստ է:

Պատժամիջոցների երկրորդ փաթեթը ներառում է ավտոմեքենաների եւ թեթեւ արդյունաբերության որոշ ապրանքների ներկրման սահմանափակում:

«Մենք մի ամբողջ շարք ոչ գյուղատնտեսական ապրանքներ ունենք, որտեղ մեր եվրոպացի գործընկերները ավելի շատ կախված են Ռուսաստանից, քան Ռուսաստանը նրանցից: Սա առաջին հերթին վերաբերում է, օրինակ ավտոմեքենաների ներկրմանը, դա վերաբերում է թեթեւ արդյունաբերության որոշ ապրանքների, որոնք մենք ինքներս էլ կարող ենք արտադրել», - ասել է Բելոուսովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ տնտեսական զարգացման նախարարությունը մշակել է ապրանքների ցուցակը:

«Հույս ունեմ, որ ողջամտությունը կհաղթի եւ մենք հարկադրված չենք լինի պատասխան քայլեր ձեռնարկել», - հստակեցրել է նախագահի օգնականը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ի Խորհուրդը սեպտեմբերի 12-ին կհրապարակի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, սակայն դրանք փուլ առ փուլ կչեղարկվեն՝ կախված Ուկրաինայի արեւելքում զարգացող իրադարձություններից: